Օդի ջերմաստիճանը կնվազի՝ մինչև -10 աստիճան

Օդի ջերմաստիճանը կնվազի՝ մինչև -10 աստիճան

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ի գիշերը, սպասվում է անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 6-8-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: