Նիկnլը nրnշել է վերադառնա ժnղnվրդի ծnցը

Նիկnլը nրnշել է վերադառնա ժnղnվրդի ծnցը

Սրա-նրա նկուղներում շշալցված բիոզանգվածն օր ու մեջ ճամարտակում է, մենք էլ՝ սրա-նրա ջրաղացին ջուր տված, դոշ տալիս՝ համա իշխանությունները իրենց անունը կնքած` «թավիշ», խրվել են ճահիճն ու ոչ ոքի ո՛չ լսում են, ո՛չ էլ հույս կա, որ մի օր կլսեն։

Նիկոլը անում է այնպես, ինչպես որ խելքը կտրում է, չէ, ինչպես որ իրական թշնամին ասում է։ Իբր հեծանիվ քշողը որոշել է ապացուցել, որ հեծանիվ է քշում ազատ ու ժողովրդի ծափերի ներքո, ինչպես մենաստանի տիրուհին, որը վերահսկվում է բազմաթիվ անվտանգության աշխատակիցներով։ 

Մարդ ու կին որոշել են վերադառնալ ժողովրդի ծոցը, այն դեպքում, որ ժողովրդից վաղուց հեռացել են։ Ինչքան էլ մոտենան, արդեն շատ ուշ է, որովհետեւ ժողովրդին հնարավորինս թաղել են խոր փոսի մեջ, որ չկարողանան անգամ դուրս գալ ու հասկանալ, թե ինչ է կատարվում իրական Հայաստանում։ 

Բագրատ Սրբազանի ինադու հեծանիվ քշեց, այցելեց սեփական փոքրամասնություններին, մասնակցեց քննարկումներին, ամեն հնարավոր` սրտամոտ գործերով զբաղվում է, բացի երկրի անվտանգության ու ժողովրդի խաղաղ ապրելն ապահովելով, ուժայինների ամենաթողության ու ինքն էլ արտաքին ուժերի թելադրանքով ու սրտով։ Հիմա, ով ասես, երբ ուզում է, ձեզ հայհոյում է, ու գող անվանում։ Ժողովրդին էլ, ով ասես, որակումներ տալիս։ Ո՛չ ձեզ եք կարողանում պաշտպանել (բացառությամբ ձեր անվտանգությունը), ո՛չ էլ ձեզ վստահողներին։ Կա՛մ դուք գողերի հախից կգաք, կա՛մ էլ գողերը ձեր հախից։ Ուրիշ ճանապարհ չկա։

Իսկ եթե մի բան արդեն նախաձեռնել եք ի օգուտ սրա-նրա, գոնե աչքով տվեք, սթրվենք մեր տեղը։ Միեւնույն է, այս աղետալի համաճարակի պայմաններով ո՛չ մեռնողի ետեւից են սուգ կապում, ո՛չ էլ ապրողին` քոմագ։ 

Միով բանիվ, Փաշինյանը որոշել է չզիջել իր դիրքերը։ Նա ամեն ինչ անում է, որ վերադառնա ժողովրդի ծոցը։ Բայց խիստ մտահոգ է, որ հանկարծ ու հանկարծ ժողովուրդը չբարկանա, որովհետեւ, ինչպես տեսնում ենք, ժողովուրդը, արդեն երեք տարի է, ոչ միայն ջղայնացած է, այլ նաեւ ստի ու կեղծիքի պտուղները վայելում է ու մնում անտուն ու անհայրենիք։

Այնպես որ, իշխանությունները ժամանակ են ձգում, հիմա էլ որոշել են արագ արձակուրդ գնալ, որ հանկարծ Սրբազան շարժումը չհասնի խորհրդարան ու, մարդ ես, կփորձեն ճնշել խորհրդարանականներին։

Չէ՞ որ նույն Նիկոլը ժողովրդի ճնշման ներքո հասավ իր աթոռին, իսկ աթոռը քաղցր է, ոտքերը` թույլ։

Արթուր Հայրապետյան