Քննչական կոմիտեն քրգո՞րծ կհարուցի Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կնոջ նկատմամբ

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում։
Կառույցից MediaHub-ին հայտնում են, որ այս պահին քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
Քիչ առաջ տեղեկացրել էինք, Վայոց Ձորի մարզում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը ձերբակալվել է։ Ըստ մեր տեղեկությունների՝ նա մեղադրվում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեջ։
Նշենք, որ Փաշինյանն այսօր վաղ առավոտից աշխատանքային այցով գտնվում էր Վայոց Ձորում։