Եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի՝ մեր առաքելությունը հաջողված կլինի․ ԵՄ դիտորդների ղեկավար

Եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի՝ մեր առաքելությունը հաջողված կլինի․ ԵՄ դիտորդների ղեկավար

Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։

Հրապարակված հոդվածում ասվում է, որ 2020 թվականի հրադադարը փխրուն է, և խաղաղ բնակիչները վախենում են նոր էսկալացիայից (Ադրբեջանի կողմից):

Հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում տեղակայված ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը նշել է, որ թեև շատ հայեր գոհ են առաքելության տեղակայումից, դիտորդներին թույլ չեն տալիս մտնել Ադրբեջանի տարածք, ուստի նրանք չեն կարող հայտնաբերել. օրինակ՝ զորքերի տեղաշարժը հաջորդ հարձակմանը նախապատրաստվելու համար:

«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը։ Եթե ​​դա տեղի չունենա, մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- ասել է Ռիթերը։