Հայը, հայրենասերը Փաշինյանի համար թշնամի է․ Մամիջանյան

Ինչպես հայտնի է արդեն ՀՀ ազգաբնակչության 25%-ը մտածում և արտահայտվում է սոցհարցումների ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Այս մասին Նարեկ Մալյանի գործով դատական նիստից հետո ասաց խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ։

«Հայը, հայրենասերը Փաշինյանի համար թշնամի է։ Սա ամենն է, ինչ պետք է իմանալ Փաշինյանի մասին և հետևություններ անել»,- ասաց Մամիջանյանը։