Այս իրավիճակը ավելի շուտ պետք է հանգուցալուծվեր և ոչ թե կուլիսային խաղերով շարունակվեր. Մանուկյան

Այս իրավիճակը ավելի շուտ պետք է հանգուցալուծվեր և ոչ թե կուլիսային խաղերով շարունակվեր. Մանուկյան

Պետք է արձանագրել արցախահայության կամքը, ոգին և միասնականությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամու և թե՛ Հայաստանի իշխանություններին դիմադրելու և դիմակայելու համար։ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո մի քանի օրվա ընթացքում նոր իշխանության ձևավորումը պետք է հույս ներշնչի, որ նոր միասնականությամբ և նոր կամքով արցախահայությունը կարող է տեր մնալ իր իրավունքներին։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Պատասխանելով հարցին ՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանն այս քայլով պարզապես իր վրայից պատասխանատվությունը չի հանում, մեր զրուցակիցն ասաց․ 

«Ամեն դեպքում, այս հրաժարականի հարցը դեռ պատերազմից հետո հասունացած էր և պարբերաբար կար Արցախի և Հայաստանի օրակարգում։ Այս իրավիճակը շատ ավելի շուտ պետք է հանգուցալուծվեր և ոչ թե կուլիսային խաղերով շարունակվեր Հայաստանի իշխանությունների գաղափարախոսությունը» :

Վաղը, հավելեց նա, պաշտոնապես պետք է ակնկալել Արայիկ Հարությունյանի հրաժարականը և Արցախի քաղաքական վերնախավը հանգուցալուծում կարձանագրի և կմիանա համահայկական համատեղ պայքարի գործին:

Ավելի վաղ գրել էինք, որ Արցախի նախագահն այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին:

MediaHub-ը ներկայացրել է, թե ինչ զարգացումներ են սպասվում և ով կդառնա Արցախի նախագահ:

Մարիա Զարգարյան