Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա (Ավստրիա)։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նախարար Միրզոյանը կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հովանու ներքո կայանալիք միջուկային անվտանգության՝ «Ապագայի ձևավորում» միջազգային նախարարական համաժողովին։
Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։