Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի uպանության հանցակցին

Blog Image

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Սարատովի մարզում ձերբակալել է գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկի սպանության հանցակցին։

Հատուկ ծառայության տվյալներով՝ նա զբաղվել է Կիեւին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զինծառայողների մասին տեղեկատվության փոխանցմամբ։

Մոսկալիկը մահացել է մեքենայի պայթյունից։ Գարնանը ձերբակալվել է  ուկրաինական հատուկ ծառայությունների՝ մեքենան ականապատած գործակալ Իգնատ Կուզինը։

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը մահացել է այս տարվա ապրիլի 25-ին Բալաշիխայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Մոսկվայի դատարանը ձերբակալել է Իգնատ Կուզինին, ով մեղադրվում է ահաբեկչական հարձակում կատարելու համար։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ Կուզինը Ռուսաստան է ժամանել 2023 թվականի սեպտեմբերին և ապրել է Մոսկվայի մարզում, որտեղ սպասել է իր կուրատորի կոնկրետ հրահանգներին։ Նրան խոստացել են 18 հազար դոլար կատարած հանցագործության համար։

Send