Հարավային Կուրիլյան կղզիների մոտ 2,5 ժամ տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Հարավային Կուրիլյան կղզիների մոտ 2,5 ժամ տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ, 4,7 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԳԱ միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում։

«Նոյեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 4:41-ին և 7:05-ին, 4,7 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել հարավային Կուրիլյան կղզիների ափերի մոտ»,- ասել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան:

Նա ուշադրություն դարձրեց, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնները գտնվել են Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 52 կմ հարավ-արևելք և Իտուրուպ կղզուց 43 կմ դեպի արևելք:

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld