Ֆավորիտները երեքն են

Ֆավորիտները երեքն են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա արտահերթ նիստում հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը։

Ընտրական օրենսգրքով սահմանած ժամանակացույցի համաձայն, սեպտեմբերի 7-ին, ժամը 18։00-ին ավարտվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի, ինչպես նաև ավագանու անդամի թեկնածու հանդիսացող անձանց ինքնաբացարկի դիմում ներկայացնելու ժամանակը, հետևաբար ԿԸՀ-ն չի կարող այլևս ինքնաբացարկի դիմումներ ընդունել։
Այսպիսով, ընտրությունների մասնակցելու հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք, նրանք բոլորը գրանցվել են ու նրանցից որևէ մեկն այդպես էլ ինքնաբացարկ չհայտնեց:

Մեր կարծիքով՝ ֆավորիտները երեքն են՝ ՔՊ-ն, Հայկ Մարությանը` «Ազգային առաջնթաց» կուսակցությունով, «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Մանե Թանդիլյանը: Ընդ որում, նրանցից որևէ մեկը 50%+1 քվե ստանալու հնարավորություն չունի:

Անցողիկության շեմը հաղթահարելու հնարավորություններ ունեն «Մայր Հայաստան» դաշինքն ու «Հանրապետություն» կուսակցությունը:
1%-ի շեմը կարող են գերազանցել «Լուսավոր Հայաստան» և «Հանրային ձայն» կուսակցությունները:

Ընտրական գործընթացի մյուս յոթ մասնակիցների շանսերը խիստ սահմանափակ են:
Ամփոփենք. օրինական ընտրությունների պարագայում՝ ՔՊ իշխանությունը Երևանում վերընտրվելու հնարավորություն չունի՝ միայնակ, թե սատելիտ կուսակցությունների հետ:

Վահրամ Բագրատյան