Ավինյանը Պոլիտեխնիկում է․ ուսանողներին հայտնել են՝ հանդիպմանը մասնակցելու դեպքում բացակայությունը չի գրանցվի

Ավինյանը Պոլիտեխնիկում է․ ուսանողներին հայտնել են՝ հանդիպմանը մասնակցելու դեպքում  բացակայությունը չի գրանցվի

«Անկախ դիտորդ» հ/կ-ն  գրում է․

«Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան ում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ։

Մեր տեղեկություններով ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։

Ահազանգերի և իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ 077342268, 041123302 հեռախոսահամարներով»։