Մարմարիկ գետում շարունակվում է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները. օր 8-րդ

Մարմարիկ գետում շարունակվում է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները: Արդեն 8-րդ օրն է ինչ փնտրում են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխային:
ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում, այնպես էլ հարակից տարածքներում:
Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև բազմաթիվ կամավորականներ՝ Հայաստանի տարբեր շրջաններից, հարևան գյուղերից։
MediaHub-ը տեղեկացավ, որ վերջիններս այսօր նույնպես շարունակում են որոնողական աշխատանքները անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում: