Արևմուտքը ցանկանում է Կիեւին նոր «Patriot» ՀՕՊ համակարգեր մատակարարել

Արևմուտքը ցանկանում է Կիեւին նոր «Patriot» ՀՕՊ համակարգեր մատակարարել

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները քննարկում են Կիեւին լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ իր սեփական աղբյուրին։

Այս մասին գրել է նաև «The New York Times»-ը։

Ցանկանում են մինչև հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը համաձայնության գալ այդ հարցի շուրջ։

Գործակալության տվյալներով՝ նոր համակարգերի պոտենցիալ մատակարարների թվում են Միացյալ Նահանգները և այնպիսի երկրներ, ինչպիսին է Հունաստանը։

Աղբյուրները նշել են, որ քննարկվում է ոչ միայն համալիրների քանակը, այլև դրանց մատակարարման լոգիստիկայի հարցերը։