Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրության» շարժման քայլերթը

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է «Դիմադրության» շարժման քայլերթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Երթը շարժվելու է Սայաթ-Նովա պողոտայով:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ քայլերթի վերջում վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ՝ ներկայացնելու վաղվա անելիքները:
Նշենք, որ այսօր առավոտ կանուխ՝ ժամը 08.00-ից, «Դիմադրության» շարժումը վերսկսել է իր անհնազադության ակցիաները՝ Երևանի տարբեր հատվածներում՝ փակելով գլխավոր պողոտաներն ու փողոցները:
Այնուհետև ցուցարարները տարբեր խմբերով իրազեկման երթեր են իրականացրել՝ կոչ անելով հանրությանը միանալ «Դիմադրության» պայքարին: