Հայկ Մարությանը կուսակցություն է բացում, որ վարչապետ դառնա
Այո՛, առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու։ Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջին համար Հայկ Մարությանը, ում մանդատից զրկեցին քիչ առաջ։
Նա տեղեկացրեց, որ ինքը ստեղծելու է իր կուսակցությունը, հիմա այդ պրոցեսի մեջ է։
«Մենք անպայման մասնակցելու ենք ՀՀ բոլոր կարևորագույն քաղաքական պրոցեսներին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։