Երևանի ավագանու երկու անդամ վայր է դրել մանդատը

Երևանի ավագանու երկու անդամ վայր է դրել մանդատը

ԿԸՀ-ն ստացել է Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2 արձանագրություն։ Հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ Ռոմիկ Մխիթարյանի և Տիգրան Տեր-Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Մանդատները տրվել են «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Ռաֆիկի Մկրտչյանին և Հարություն Վարդանի Մանվելյանին։

Մանդատները վայր դրած ավագանու անդամները նշանակվել են թաղապետեր․ Ռոմիկ Մխիթարյանը ղեկավարելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, իսկ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ Նոր Նորքը։