Եգիպտոսը զբոսաշրջիկների համար պարզեցրել է երկիր մուտք գործելու կանոնները

Եգիպտոսը պարզեցրել է օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի կանոնները. հաղորդում է EgyptAir-ը:
Այլևս կարիք չկա օդանավակայաններում հարցաթերթիկ լրացնել, որոնցում նշվում են կորոնավիրուսին վերաբերող տվյալներ: Փոխարենը բավական է նախապես գրանցվել հատուկ կայքում և այնտեղ վերբեռնել պատվաստման վկայականը կամ կորոնավիրուսի թեստի արդյունքները։
Այն զբոսաշրջիկներին, որոնք մոռացել են գրանցվել, թույլ կտան ներս մտնել. վկայականները պետք է ցուցադրվեն տեղում: