«Եռաբլուր» զինվորական պանթեոնն այսօր մարդաշատ էր. տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ արցախցիներ, իրենց որդիների շիրիմները օկուպացված Արցախում թողած ծնողներ, պաշտոնյաներ:
Նոր հուշակոթողի կառուցումն Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու, որը հիշատակման որոշակի խորհուրդ կբերի:
Բարերարը, որի միջոցներով կառուցվելու է հուշակոթողը, չի ցանկացել, որպեսզի իր անունը հնչի, նա կմնա անհայտ, թեև ծնողները նեղսրտում էին՝ ո՞ւմ անունը պետք է տան իրենց աղոթքներում, ո՞ւմ պետք է շնորհակալություն հայտնեն, որ այսուհետ՝ կորսված հայրենիքից հեռու, մի անկյուն կունենան, որտեղ կսգան իրենց վիշտը, մյուս նահատակված հայորդիների կողքին կպատկերացնեն, որ նաև իրենց որդիներն են…
MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ևս Եռաբլուրում էր….