Որո՞նք են գեղեցկության սրահներից տարածվող վարակները

Մաշկի և աչքի հիվանդությունները, վիրուսային և սնկային վարակները կարող են լինել գեղեցկության անբարեխիղճ մասնագետների այցելության հետևանքները: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է ոտնաբույժ, TWEE TON գեղեցկության սրահների ցանցի հիմնադիր Օլեսյա Սիլակովան։
«Եթե գեղեցկության ոլորտի աշխատողները անտեսում են առողջապահական չափանիշները, նրանք վտանգի տակ են դնում իրենց հաճախորդների առողջությունը», - ասաց նա: Սիլակովայի խոսքով՝ գեղեցկության մասնագետները պետք է հագնեն համապատասխան աշխատանքային հագուստ և խնամքով վարվեն գործիքների հետ։
«Ցանկացած գործիք, որը չի ախտահարվելլ, կարող է վարակվել նախորդ հաճախորդից և առաջացնել հիվանդություն: Սա կարող է լինել վիրուսային կամ սնկային վարակ, մաշկի կամ աչքի հիվանդություններ: Գործիքների օգտագործումը, որոնք պատշաճ կերպով չեն ախտահարվել, կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիա, այդ թվում՝ անգիոեդեմա»,- բացատրել է նա: Սիլակովան ընդգծել է, որ սանիտարական չափանիշներն անտեսելով՝ գեղեցկության մասնագետները ոչ միայն վտանգում են սեփական հաճախորդների առողջությունը, այլև չեն կարողանում բարձրորակ ծառայություն մատուցել։