Բժիշկն ուղեղի աշխատանքը բարելավելու միջոց է առաջարկել

Բժիշկն ուղեղի աշխատանքը բարելավելու միջոց է առաջարկել

Մեծ քանակությամբ սպիտակուց պարունակող նախաճաշը ոչ միայն հագեցնում է, այլեւ բարձրացնում է կենտրոնացումը։ Ասել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան իր տելեգրամյան ալիքում։

Բժշկի խոսքով՝ գիտնականները փորձարկում են անցկացրել 18-ից 30 տարեկան 30 գեր կանանց մասնակցությամբ։ Նախաճաշին մի օր կերակրել են սպիտակուցային մթերքներով, երկրորդ օրը՝ ածխաջրերով, իսկ երրորդ օրը՝ բաց թողել նախաճաշը։ Ամեն օր չափել են մասնակիցների հորմոնի մակարդակն ու հագեցվածության զգացումը։

Պավլովան հավելել է, որ կանայք նաև ենթարկվել են ուշադրության թեստերի։

«Արդյունքում, գիտնականները պարզել են, որ սպիտակուցային նախաճաշը բարենպաստ ազդեցություն է ունենում ուշադրության վրա, ավելի արագ է հագեցնում՝ համեմատած նույն կալորիականությամբ այլ ուտեստների հետ, և հագեցվածության զգացումը դրանից հետո երկար ժամանակ պահպանվում է»,- ընդգծել է էնդոկրինոլոգը։

Զուխրա Պավլովան նաև ասել է, որ սննդակարգը պետք է ոչ միայն սպիտակուցներ պարունակի, այլ նաև ճարպեր, ածխաջրեր։