Զինծառայողների աշխատավարձի բարձրացումը միայն ատեստավորմամբ չպետք է լինի․ Մանուկյան
Ցանկացած նախաձեռնություն, որը բարելավում է մեր հայրենիքի պաշտպանների, մեր զինված ուժերի զինծառայողների սոցիալական վիճակը, միայն ողջունելի է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով օրենքի նախագծին, համաձայն որի՝ ԶՈւ-ում աշխատող քաղծառայողները ևս կատեստավորվեն։
Բայց սա, ըստ Մանուկյանի, տեղային լուծում է։
«Զինծառայողների աշխատավարձի բարձրացումը միայն ատեստավորմամբ չպետք է լինի»,- նշեց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։