Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Սամվել Բաբայանի «փոզմիշ» օպերացիան․ «Իրավունք»

Blog Image

«Իրավունք» օրաթերթը գրում է. «Արցախի ներկայացուցչության մոտ Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի աջակիցների կողմից հրավիրված հավաքը երեկ կատարյալ ֆիասկո ապրեց: Հավաքվել էին ընդամենը տասնյակ արցախցիներ, ինչն ի ցույց դրեց, որ սամվելբաբայանական թեզերը կա՛մ լայն տարածում չեն գտնում, կա՛մ նրան, պարզապես, վստահողներ չկան:

Մինչդեռ ակցիայի նախաձեռնող Յուրի Մուսայելյանը ներկայացուցչության դիմաց պահանջել է, թե պետք է կոմիտե ստեղծվի, եւ Սամվել Բաբայանն ունենա գործելու մանդատ:

«Պահանջում ենք՝ պարոն Բաբայանը մի մանդատ ստանա, թեկուզ այդ կոմիտեն ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իրա գաղափարներն օգտագործի»,-ասել է նա՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ պետք է դրան աջակցի։

Ըստ արցախյան աղբյուրների` հենց այստեղ է թաղված ողջ ճշմարտությունը: Չար լեզուներն ասում են, որ Բաբայանի հույսը Նիկոլից աջակցություն ստանալն է, այլ ոչ թե` արցախցիներից: Արդյունքում՝ չի հաջողվել աջակցություն ստանալ ե՛ւ մեկից, ե՛ւ մյուսից»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Send