Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում

Բաքուն համաձայնել է Ղազախստանի առաջարկին՝ հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Ղազախստանը մեզ մոտեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում ընդունելու առաջարկով, և մենք համաձայնեցինք։ Եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում», - ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովին։

Նրա օգնական Հիքմեթ Հաջիևն ԱՊԱ-ին ասել է, որ Բաքուն դրական է գնահատում Ալիևի այցը Մոսկվա։