Մատչելի միրգ՝ քաղցկեղից և շաքարախտից պաշտպանվելու համար

Գաղտնիք չէ, որ սնուցումն առանցքային դերերից մեկն է խաղում լուրջ հիվանդությունների կանխարգելման գործում։ Օրինակ՝ պարզվել է, որ տանձը արդյունավետորեն պաշտպանում է երկու ամենալուրջ հիվանդություններից՝ քաղցկեղից և շաքարախտից։
Ինչպես պարզաբանել է թերապևտ Ամիր Խանը, տանձը պարունակում է անտոցիանիններ, որոնք գրեթե մեկ քառորդով նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը։ Բացի այդ, այս պտուղները մանրաթելերի հիանալի աղբյուր են՝ ինչպես լուծելի, այնպես էլ չլուծվող: Կոպիտ սննդային մանրաթելն օգնում է նորմալացնել աղիների աշխատանքը:
Տանձը պարունակում է նաև բուսական միացություններ, որոնք պաշտպանում են քաղցկեղից։ Ֆլավոնոիդները, պղինձը, C և K վիտամինները նույնպես օգնում են կանխել բորբոքումը, ավելացրել է մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Coventry Live-ը։ Տանձը նույնպես բավականին շատ է պարունակում այս օգտակար տարրերից։
Բժշկի խոսքով՝ կարմրավուն երանգով տանձը օգտակար է սրտի համար, իսկ կանաչը՝ աչքերին։ Այս մրգերը անպայման պետք է ներառվեն տարեցների սննդակարգում։