Երբ Արցախն այսօր մահամերձ է և դեռ կարելի է փրկել, հայը լուռ է․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է․
«Հայը Մասիսը տվել, բայց «Նոյյան տապանով» հպարտանում է, Ավարայրը հանձնել, բայց Վարդանանց պատերազմ է գովերգում, Երգիրն արդեն հարյուր տարուց ավել թուրքի լծի տակ, բայց նա Ղարս ու Մուշ է երգում...
Իսկ երբ Արցախն այսօր մահամերձ է և դեռ կարելի է փրկել, հայը լուռ է, կամ, եթե խոսում է, ապա նորից ու կրկին Հայկից, Ավարայրից, Ղարսից ու Մուշից...
Վերջապես, ո՞վ է հայը և ի՞նչ է ուզում նա,- անցյալը հիշելով, կորցնել հերթական ներկան, թե՛ ներկան անտեսելով, ձեռք բերել հերթական անցյալը...
Հ․Գ-...Եվ վերջում, որպես հետգրություն, ամենակարևորի մասին՝ շնորհավորեք միմյանց Ամանորի առթիվ և չմոռանաք գոռալ՝ ու ռ ա՜ա՜ա՜ ... Ցանկացողները կարող են նաև ոչ անհայտ տիկնոջ օրինակով պարել, ծափ տալ և, իհարկե, քահ-քահ ծիծաղել «հանուն ոչնչի» կամ էլ հանուն կորսվող ներկայի...»։