Դաշնակցականները Սյունիքում հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ

Դաշնակցականները Սյունիքում հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցելության շրջանակներում Կապանում կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՅԴ Սյունիքի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղարամանյանը:

Հանդիպմն ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը ներկայացրել է հյուպատոսարանի կոմից իրականացվող ծրագրերը:

ՀՅԴ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրերի իրականացմանը:

«Կապանում առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսի հետ բավականին բովանդակալից ու ծավալուն քննարկում ունեցանք: Միջպետական ռազմավարական հարաբերություններ, հյուպատոսարանի կողմից Սյունիքում սկսված ծրագրեր ընթացք. հարցերի շրջանակն էր: Իբրեւ Աժ Հայաստան-Իրան բարեկամության խմբի անդամ կփորձեմ հնարավորինս աջակցել այդ ծրագրերի կյանքի կոչմանը, որոնք խիստ կարեւոր են մարզի համար»,- հանդիպման մասին գրել է Գեղամ Մանուկյանը։