Արաբական աշխարհում հայության դրական ընկալմանն անշուշտ նպաստելու է հայազգի Վարսեն Աղաբեկյանի նշանակումը․ Ոսկանյան

Արաբական աշխարհում հայության դրական ընկալմանն անշուշտ նպաստելու է հայազգի Վարսեն Աղաբեկյանի նշանակումը․ Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Լիբանանյան «Հիզբալլահի» ռուսալեզու տելեգրամյան  պաշտոնական ալիքը լուսաբանել է Հայաստանից Պաղեստինի ժողովրդին առաքված հումանիտար օգնության փաստը։

Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում դիմադրության առանցքի կարևոր բաղադրիչ այս ռազմաքաղաքական կազմակերպության լրատվամիջոցի կողմից նման նյութի տարածումն ակնհայտորեն միտված է Հայաստանի և հայության՝ դրական լույսի ներքո ներկայացմանը։

Այս համատեքստում արաբական աշխարհում հայության դրական ընկալմանն անշուշտ նպաստելու է նաև հայազգի Վարսեն Աղաբեկյանի նշանակումը Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնում։ 

#հարափոփոխ_տարածաշրջանը»։