Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. «Chevrolet»-ն գլխիվայր շրջվել է, վարորդը հայտնաբերվել է մեքենայից դուրս

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Զոլաքար-Աստղաձոր ավտոճանապարհի Աստղաձոր գյուղի սկզբնամասում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակում և աշխատանքից վերադառնում էր տուն:

Send