Հայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվել են մարդասիրական արժեքներով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվել են մարդասիրական արժեքներով․ Նիկոլ Փաշինյան

Առաջնորդվելով մարդասիրական արժեքներով և որպես բարի կամքի ժեստ` Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իր հերթին, մարդասիրության արժեքներով առաջնորդվելով և որպես բարի կամքի ժեստ՝ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի»,- գրել է նա։