Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Օդանավակայաններում քաոս է և թռիչքների զանգվածային չեղարկում. Ինչո՞ւ է Եվրոպան ճգնաժամի մեջ

Blog Image

Պատերազմից, գնաճից և էներգետիկ քաոսից հոգնած Եվրոպան հայտնվել է նոր ճգնաժամի առաջ՝ այս անգամ ավիացիոն։ Դեռ դպրոցական արձակուրդներից առաջ օդանավակայանները լեփ-լեցուն էին հանգստացողներով և կորած ուղեբեռներով։ Արձակուրդային սեզոնը փրկելու համար իշխանությունները և բիզնեսը հրատապ միջոցներ են ձեռնարկել։

Օդանավակայանները սահմանում են թռիչքների քվոտաներ, ավիաընկերությունները կրճատում են չվացուցակները, չեղարկում թռիչքները և բարձրացնում տոմսերի գները՝ ոչ թե ավելի շատ գումար աշխատելու համար, այլ ավելի քիչ սպառելու ակնկալիքով:

Այս ճգնաժամի պատճառն այն է, որ համաճարակի երկու աղետալի տարիներից հետո սա առաջին լիարժեք արձակուրդներն են և ավիաընկերությունները պատրաստ չէին այսպիսի շարժի: Առաջացավ տոմսերի պակաս, կա նաև աշխատուժի խնդիր:

Պարապուրդի ընթացքում շատ աշխատատեղեր կրճատվել են կամ աշխատանքից ազատվել և չեն շտապում վերադառնալ: 

Համակարգը շատ փխրուն վիճակում է և անգամ աննշան համակարգչային անսարքությունը կարող է քաոսի մեջ գցել եվրոպական ցանկացած օդանավակայան: Աշխատուժի պակասը լրացնելու համար որոշ երկրների իշխանություններ մեղմացնում են ներգաղթի կանոնները:

«Վախենում եմ, որ ամառը շատերի համար սթրեսային կլինի: Ցավոք, կան շատ տհաճ անակնկալներ, ընդհատված արձակուրդներ և ֆինանսական կորուստներ», - հայտնել է փորձագետ Փոլ Չարլզը:
 

Send