Ո՞ւր են փողերը․ Փաշինյանը զայրացավ
2023-ին սահմանել ենք սիգի որսի 600 տոննա քվոտա, և ամեն կիլոգրամի քվոտայի համար 65 դրամ վճարվում է պետական բյուջե։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս քվոտայի դիմաց իրացվել է 566,1 տոննա ձուկ։
«Բայց բոլորս գիտենք, որ այնտեղ կրկնակի ավելի որս է արվում։ Բայց մենք գոնե էդ 600 տոննայի վճարումը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի պրակտիկա է։ Էլ չեմ ասում, որ էդ 65 դրամ գինը։ Չի կարող նման բան կրկնվել։ Ինչքան քվոտա տրված է, էդքանի համար պիտի վճարում արվի»,- նշեց Փաշինյանը։
Նա նկատեց՝ առանց թույլտվության ձկնորսություն են անում, դա էլ փաստ է, բոլորը գիտեն։
«Ուրեմն հիմնավորեք, որ 600 տոննա ձուկ չեն որսացել։ Չկրկնվի նման բան»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։