Ռուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում․ ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի Դաշնությունը ռեկորդային ժամանակում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում: Հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Դժվարին ժամանակներում Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային ժամանակում վերականգնեց աղետից ավերված, Վրաստանի հետ երկաթուղային կապը։ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղին դեպի երկիր կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման հիմնական ալիքն է։ Եվ դրա երկարատև խափանումը կարող էր ամենալուրջ բացասական ազդեցությունն ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու վրա»,- ասել է Օվերչուկը։