Ինչու նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցում, Սրված հարաբերություններ կառավարությունում․ Մամուլը՝ սուրճով

Ինչու նորաստեղծ կուսակցությունները չեն գրանցում, Սրված հարաբերություններ կառավարությունում․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունները բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով փորձում են քաղաքական դաշտը կանխատեսելի դարձնել եւ թույլ չտալ, որ հաջորդ ընտրություններին նոր խաղացողներ հայտնվեն ու իշխանությանն իրական վտանգ ներկայացնեն։ Մեր աղբյուրները հայտնում են, որ հրահանգված է Պետռեգիստրին՝ հնարավոր միջոցներով արգելակել նոր կուսակցությունների գրանցումը:

Թերեւս սա է պատճառը, որ նորաստեղծ կուսակցությունները գրանցման խնդիրների են բախվում: Դիցուք, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համազգային ճակատ», Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կամ` Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունները: Եղած կուսակցություններն էլ իշխանականներն առնում են հիմնադիրներից` ուղղակի գրացման թղթերը գնում են հիմնադիրներից, որպեսզի դա չանեն քաղաքական այլ գործիչներ, որոնք ընտրություններին հայտ ներկայացնելու մտադրություն ունեն։ Օրինակ, Լյուդմիլա Սարգսյանի ՍԴՀԿ-ն են գնել: Թե ով է գնորդը, մեզ չհաջողվեց պարզել, սակայն ասում են՝ 4 հազար դոլար են վճարել, Տիգրան Կարապետիչի Ժողովրդական կուսակցությունը եւ այլն։

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վերջերս բավական սրվել են, առանց այն էլ սրված` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ գործադիրի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Ասում են, թե նրանք սկսել են ցուցադրաբար «личнаян еприязнь» ի ցույց դնել:

Ձեռքի հետ էլ Արայիկ Հարությունյանը Փաշինյանի ականջին «կաթացնում է», թե Տիգրան Խաչատրյանն ամեն հարցում թերանում է, ու չի բացառվում, որ դա ինքնանպատակ չէ։

Արայիկը փորձում է ամեն ինչ անել, որ շեֆը չմոռանա Տիգրանի նախկին լինելու մասին, ու համոզում է, որ կառավարության թերացումները հատուկ նախկինների ցուցումների հետեւանք կարող են լինել՝ հասարակության դժգոհությունը գեներացնելու համար:

Նույն աղբյուրները նշում են, որ ի հեճուկս Արայիկ Հարությունյանի ջանքերի՝ Փաշինյանը շարունակում է վստահել փոխվարչապետին»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ թարս ապտակ հասցրեց գրպանային արեւմտամետներին, որոնք Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գործընթաց սկսելու նախաձեռնությամբ են հանդես եկել, անցած շաբաթ էլ ՔՊ-ին համոզեցին խորհրդարանում լսումներ կազմակերպել եւ պահանջում էին իշխանություններից հարցը դնել հանրաքվեի՝ համոզմունք հայտնելով, որ ժողովուրդն ասելու է «այո»։

Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի ժողովրդի կարծիքը։ Ապա հարցը փորձեց գցել եվրոպացիների գրպանը, հայտարարելով՝ եթե հանրաքվե անեն, նախ պետք է քարոզարշավ լինի․ «Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետեւ ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում։ Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք քաղաքական կամքի մասին»։

Սա, ըստ էության, մեր նախորդ հրապարակումն է հաստատում, որ Փաշինյան-արեւմտամետներ տանդեմը պայմանավորված է հանրաքվեի հարցն օրակարգ բերել եւ ԵՄ անդամության քարոզչությունը դրել գրանտակեր եվրոպամետների վրա, որ բարձրացնի նախաձեռնողների վարկանիշը: Ըստ ամենայնի՝ փորձելու են ամեն ինչ անել, որ Արամ Զավենի Սարգսյանի, Արման Բաբաջանյանի, Տիգրան Խզմալյանի եւ մյուսների վարկանիշն այնքան բարձրանա, որ առաջիկա ընտրություններում այս ուժերը շատ ձայն հավաքեն եւ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելով` իշխանություն վերցնեն:

«Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ հեղինակավոր անձանց կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024-ի Խաղաղության նոբել յան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար։

Ի դեպ, նշվում է, որ հատկապես հիշատակվել է նաև Ռուբեն Վարդանյանի գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ նա փորձել է մեղմել հումանիտար ծանր կարիքները, ինչպես նաև կենսական պայմանների բարելավման հնարավորություններ է ստեղծել դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների համար։ Այս տեղեկությունն, ինչպես երևում է, հանգիստ չի տալիս Ադրբեջանին, որը տևական ժամանակ ապօրինաբար գերեվարված է պահում թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների:

Ըստ այդմ, ադրբեջանցիները փորձում են աշխարհի աչքերում վարկաբեկել Վարդանյանին, ի մասնավորի, նրան ներ կ ա յաց նել «ռու ս ա կ ա ն ագենտ»: Սա իրականացվում է տարբեր տեղեկատվական հարթակների միջոցով՝ այն հույսով, որ նման «մեղադրանքը» Արևմուտքում արձագանք կգտնի, և Վարդանյանը չի ստանա Նոբել յան մրցանակ: Զուգահեռ Ադրբեջանը փորձում է ազդել Նոբել յան հանձնաժողով երաշխավորություն ներկայացրած Եվրախորհրդարանի պատգամավորների վրա՝ կոչ անելով նրանց Վարդանյանի անունը հանել թեկնածուների ցուցակից: Սակայն արդեն իսկ, մեր տեղեկություններով, երկու պատգամավոր հրաժարվել է նման կոչերը նույնիսկ քննարկել: