ՀՀ ՄԻՊ-ն ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատ և Անօթևանների ժամանակավոր կացարան

ՀՀ ՄԻՊ-ն ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատ և Անօթևանների ժամանակավոր կացարան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 7-ի առթիվ այցելել է Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատ և Անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ շնորհավորել է տուն-ինտերնատի կանանց Մայրության և գեղեցկության տոնը, տեղեկացնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջը:

Պաշտպանը շրջել է տուն-ինտերնատի և կացարանի սենյակներով, նվիրել ծաղիկներ բնակիչներին, խոսել նրանց հետ և ծանոթացել առկա խնդիրներին և հաստատության պայմաններին:

Հանդիպումը շարունակվել է մտերմիկ միջավայրում՝ ջերմ զրույցների շուրջ: