Գևորգ Պապոյանի կինն ու մեկ ռուսատյաց. մի հրաշալի՜ զույգ  (լուսանկար)

Գևորգ Պապոյանի կինն ու մեկ ռուսատյաց. մի հրաշալի՜ զույգ  (լուսանկար)

ՔՊ-ական Գևորգ Պապոյանի կինը գրառում է կատարել՝ վիրավորելով բոլոր քաղաքացիներին, որոնք այս օրերին միանում են համաժողովրդական շարժմանը:

Ահա այն գրառումը, որով նա կիսվել է իր էջում.

«Երբ մի տեղում հավաքվում եմ ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ այն «Նոյյան Տապան» կոչելու համար»:

Սույն տիկինը, որին այս պարագայում լիովին սազում է իր իսկ գործածած բնորոշումը, մոռանում է, որ այսպես կոչված նախարարի կին դարձել է զուտ այն պատճառով, որ իր ամուսինը՝ Գևորգ Պապոյանը, ճիշտ կողմնորոշվելու ունակություն ունի՝ քաղաքական քամին որ ուղղությամբ փչի, նա այնտեղ է: Եվ հիմա այնտեղ է, որտեղ կա, զուտ այն պատճառով, որ այդտեղ լավ կերակրում են: Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո որտե՞ղ կհայտնվեն Պապոյանն ու նրա կինը, որ կերակրատաշտից նրանք կօգտվեն, ցույց կտա ժամանակը: 

Ի դեպ, քանզի սույն տիկինը կիսվել է մեկ այլ անձնավորության գրառմամբ, այդպիսով ցույց տալով, որ կիսում է վերջինիս տեսակետը, նշենք, որ իրենց պարագայում իրենք հաջողությամբ զույգը կազմել են: