Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում մեկնարկել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը

Blog Image

Գերմանիայում մեկնարկել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը՝ ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում. հայտնում է DW.com-ը:

Պաշտպանության նախարարները կքննարկեն Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, մասնավորապես՝ տանկերի մատակարարման հեռանկարները։ «Ռամշտեյն ֆորմատով» հանդիպումն անցկացվում է արդեն ութերորդ անգամ։

Մասնակիցների թվում են Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիյա է մեկնել նաև Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարը:

Ակնկալվում է, որ հանդիպման հիմնական թեման գերմանական Leopard 2 մարտական ​​տանկերի մատակարարումն է Կիևին, նման մատակարարումներ հնարավոր են միայն Գերմանիայի համաձայնությամբ, որն արտադրում է այդ տեխնիկան, սակայն Բեռլինը դեռ նման համաձայնություն չի տվել։

Send