Զեղչեր վարորդների համար՝ մայիսի 1-ից

Երկրորդ գծում կանգնելու համար վարորդների համար կնախատեսվի 0,25 բալ տուգանք: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կողային ապակիների «պլյոնկաների» համար վարչական տուգանքից բացի երկու տուգանային միավոր կկիառվի, եթե մեկ տարվա մեջ երկու անգամ նույն խախտումն արձանագրվի։

«Մեկ տարվա մեջ խախտումը երկրորդ անգամ արձանագրելու դեպքում նախատեսված գումարի 29-ապատիկի չափով գումար կգանձվի, ինչպես նաև երկու բալ կհանվի»,- ներկայացրեց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է զեղչերին, 20+30% չափերով, համապատասխանաբար էլեկտրոնային ծանուցման համակարգից օգտվելու և տուգանքը 15 օրում վճարելու համար, ապա առաջինը կգործի մայիսի մեկից, իսկ երկրորդը՝ օրենքն ընդունելուց 10 օր հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։