Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է (տեսանյութ)

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ դարձավ բրոնզե մեդալակիր:

77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանը ներկայացնող Ամոյանը մրցեց աշխարհի եւ Ասիայի փոխչեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւի հետ եւ համառ պայքարում հաղթեց 9:7 հաշվով: