Հունգարիայի վարչապետը Մոսկվա այցից ու Պուտինի հետ բանակցություններից հետո ամփոփում է արել (տեսանյութ)

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մոսկվա կատարած այցից հետո տեսանյութ է հրապարակել։
«Խաղաղապահ առաքելություն. երկրորդ կանգառը՝ Մոսկվա»,- մակագրել է նա հրապարակումը։
Ռուսաստանում Օրբանը և նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ էին վարել Ուկրաինայի հետ հրադադարի թեմայով։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետն ընդգծել էր, որ ԵՄ Խորհրդում Բուդապեշտի նախագահության առաջիկա վեց ամիսների գլխավոր խնդիրը լինելու է պայքարը հանուն խաղաղության։
Տեսանյութն այստեղ