Միացյալ Թագավորության վարչապետը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կլինի մինչև ամառ

Միացյալ Թագավորության վարչապետը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կլինի մինչև ամառ

Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը հույս է հայտնել, որ հրադադար կարող է հայտարարվել մինչև ամառ, հաղորդում է «The Telegraph»-ը։

Նա նաև ընդգծել է, որ սա պետք է լինի հրադադար այնպիսի պայմաններով, «որոնք կարող են ընդունելի լինել բոլոր կողմերի, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից»։ Բացի այդ, ինչպես նշել է Սթարմերը, սա պետք է լինի երկարաժամկետ հրադադար, այլ ոչ թե ժամանակավոր։

Մարտի սկզբին Սթարմերն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել էին Ուկրաինայում հակամարտության կարգավորման իրենց ծրագիրը, որը առաջին փուլում ենթադրում է «հրադադար օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքներում» մեկ ամսով, իսկ երկրորդ փուլում՝ եվրոպական կոնտինգենտի տեղակայում։

Սակայն նախորդ օրը, ինչպես հաղորդել էր «Թայմս»-ը, ապրիլի 23-ին Լոնդոնում կայացած բանակցություններից հետո, «պայմանավորվածությունների որոշակի մեղմացում է տեղի ունեցել»։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում թերթի աղբյուրը հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստ է հրաժարվել Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագրերից։