Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության», - ասել է Լավրովը։

Լավրովը հիշեցրել է, որ 2021 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ առաքելության փոխարեն «Եվրամիության խաղաղապահ առաքելություն է հրավիրել Հայաստան՝ խոստանալով Ադրբեջանին, որ դա կլինի ընդամենը երկու ամսով»։

«Եվ երկու ամիս անց, անտեսելով Ադրբեջանին, Եվրամիությունը կրկնապատկեց այդ առաքելությունը»,- նկատել է ռուս նախարարը։

«Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։