Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել

Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների հարավային մասում, 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել ուրբաթ՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան։

Երկրաշարժը զգացվել է Կուրիլ քաղաքային շրջանում՝ երեք բնակավայրերում։ Ն

ախնական տվյալներով՝ ավերածություններ կամ զոհեր չկան։ Կուրիլսկի, ինչպես նաև Ռեիդովո և Կիտովոե գյուղերի բնակիչները ցնցումներ են զգացել մինչև երեք բալ ուժգնությամբ։

Ներկայում մասնագետները ստուգում են սոցիալապես նշանակալի բնակարանային և կոմունալ տնտեսության օբյեկտներին հասցված վնասները։ Սեյսմոլոգները ցունամիի սպառնալիք չեն հայտարարել, բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով։