Սքարլեթ Յոհանսոնը վաճառել է իր պենթհաուսը՝ ֆինանսական կորուստներ կրելով

Սքարլեթ Յոհանսոնը վաճառել է իր պենթհաուսը՝ ֆինանսական կորուստներ կրելով

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը վերջապես կարողացել է վաճառել Մանհեթենում գտնվող իր պենթհաուսը, հայտնում է The Post-ը։

Դերասանուհին երկու տարի փորձում էր ազատվել անշարժ գույքից, որը ձեռք է բերել 2008թ․-ին։ Ի սկզբանե դերասանուհին առանձնատան համար, որը երկու ննջասենյակ եւ լոգասենյակ ունի, պահանջում էր 2,1 միլիոն դոլար։

Սակայն դերասանուհին երկար ժամանակ չէր կարողանում գնորդի գտնել։ Արդյունքում նա ստիպված է եղել բնակարանը 1,87 միլիոն դոլարով վաճառել՝ կորցնելով 223 000 դոլար։

Ի դեպ, մինչ պենթհաուսը վաճառի էր հանված, այն հնարավոր էր վարձակակել մեկ ամսվա համար 6500 դոլարով։