Ո՞վ սպանեց դատական իշխանությունը

Ո՞վ սպանեց դատական իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանն է, ով դատավորների պնդմամբ՝ ամեն ինչ արել է գործադիր իշխանության քաղաքական ազդեցությունը դատական համակարգի նկատմամբ ուժեղացնելու համար: 

Դատավորների խիստ հայտարարությունը 

«ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը»,- սա հատված է դատավորների միության երեկվա հայտարարությունից:
Առհասարակ, դատավորների երեկվա հայտարարությունն այն մասին է, թե ինչպես է Փաշինյանի իշխանության ժամանակ ոչնչացվում դատական համակարգը: 

Գնահատական՝ նաև Փաշինյանին 

Դատավորների երեկվա հայտարարությունը քաղաքական գնահատական է գործող իշխանության ավտորիտար նկրտումներին ու կասկածից վեր է, որ այն հետնիկոլական Հայաստանում բազմաթիվ քրեական գործերի հիմք է դառնալու:

Վահրամ Բագրատյան