Մեծ Բրիտանիայից ու Մարոկկոյից ժամանած վարձկանները Դոնեցկում հնարավոր է մահապատժի դատապարտվեն

Մեծ Բրիտանիայից ու Մարոկկոյից ժամանած վարձկանները Դոնեցկում հնարավոր է մահապատժի դատապարտվեն

Մեծ Բրիտանիայի եւ Մարոկկոյի երեք հպատակների հանդեպ, որոնք Դոնբասում կռվել են ուկրաինական ուժերի կողմից, կարող է նշանակվել բարձրագույն պատժաչափ՝ մահապատիժ, «Ինտերֆաքս» - ին հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազությունում:

«ԴԺՀ-ի գլխավոր դատախազությունն ավարտել է Մեծ Բրիտանիայից եւ Մարոկկոյից մի խումբ օտարերկրյա վարձկանների դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը «․․․» Մեղադրյալների նկատմամբ, հաշվի առնելով ռազմական ժամանակը, կարող է կիրառվել բարձրագույն պատժաչափը՝ մահապատիժը», - «Ինտերֆաքս» - ին հայտարարել է ԴԺՀ-ի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վիկտոր Գավրիլովը:

Շոն Պին Էրն ու Էնդրյու Հիլը Մեծ Բրիտանիայից եւ Մարոկկոյի Թագավորության հպատակներ Սադուն Բրագիմը գերեվարվել են 2022 թվականի գարնանը՝ Դոնբասում տեղի ունեցած բախումների ընթացքում: