Ի՞նչ իրավիճակ է ամբարտակի ավերումից հեղեղված ռուսական տարածաշրջաններում (տեսանյութ)

Իրավիճակը Օրսկում այսօր առավոտյան. 10168 բնակելի շենք և ավելի քան 18000 կենցաղային հողատարածք հեղեղվել է, 6120 մարդ տարհանվել է, Ուրալի մակարդակը իջել է 9 սմ-ով ու կազմում է 963 սմ, 45 այգեգործական համայնք անջատվել է էլեկտրամատակարարումից։ Գրել է MASH տելեգրամյան ալիքը։
Օրենբուրգում ջուրը մեկ օրում բարձրացել է 16 սմ-ով, իսկ մակարդակը՝ 872 սմ, Իլեկում՝ 890 սմ (+24 սմ): Բուզուլուկում Սամարա գետի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով ու կազմել 948 սմ, Օրենբուրգի շրջանի ջրամբարներում ընդհանուր մակարդակը մեկ օրում 8-ից հասել է 30 սմ-ի:
Որոշ բնակավայրերում ջրի մակարդակի անկում կա՝ Բուգուրուսլանում 3 սմ, Նովոսերգիևկայում՝ 19 սմ: Իսկ Կրասնոխոլմում Չեռնայա գետի մակարդակն իջել է 219 սմ-ով ու կազմել 73 սմ, ամբողջ տարածքում շարունակվում է ջրի մղումը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայություններն ամենուր հերթապահում են՝ կանխելու զոհերի թվի աճն ու թալանի դեպքերը։ Օրենբուրգի քաղաքապետն արդեն հայտարարել է, որ շրջկենտրոնում աննախադեպ հեղեղում է սպասում։
Տեսանյութն այստեղ