Մայիսի 1-ին, 15։30-ից սկսած որևէ այլ գործ չպլանավորեք․ Արթուր Վանեցյան

Վաղը կխոսեմ երրորդ՝ վճռական փուլի մասին․ մայիսի 1-ին, 15։30-ից սկսած որևէ այլ գործ չպլանավորեք։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանը։

«Մենք ունենք մեկ գործ՝ մեր հայրենիքը հանենք այս դժվարին օրերից, մեր ժողովրդին վերադարձնենք իրենց արժանապատվությունը։ Ես չեմ հետևում լրատվականներին, իշխանության քարոզչամեքենաներին, բայց համոզված եմ, որ մեր շատ քաղաքացիներ հետևում են և ուզում եմ ասել՝ ժողովուրդ, որ ասում են՝ մենք պատերազմ ենք ուզում, հավատացեք, պատերազմ կլինի, եթե նրանք մնան, մենք խաղաղություն ենք բերելու մեր երկրին, մեր ժողովրդին, ասում են՝ ընդդիմությունն իր գործողություններով քաղաքացիական բախումներ է բերելու, պաշտոնապես ասում եմ՝՝ ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը, եթե մեկի քթից արյուն եկավ՝ ամբողջ պատասխանատվությունն իշխանության վրա է, որովհետև մենք խաղաղ ենք իրականացնում մեր բողոքի ակցիաները»,- ընդգծեց նա։

Վանեցյանը կոչ արեց՝ սադրանքների չտրվել, քանի որ նրանք, ովքեր ագրեսիվ գործողություններ են սկսում, նրանք այս հավաքների հետ կապ չունեն։

«Պահպանեք զսպվածություն, մենք դեռ միասին գործ ունենք անելու և պետք չէ, որ թուլանանք կամ մեր ընկերները ոստիկանական բաժիններում հայտնվեն, դա իշխանություններին է պետք․ սադրանքներ կանեն, կփչացնեն մեր բարի ցանկությունը»,- ասաց Վանեցյանն ու կոչ արեց բարձրացնել բռունցքներն ու սկսել արդեն այսօրվա քայլերթը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան