Սևանա լիճը գտնվում է ողբերգական վիճակում, խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում
![Սևանա լիճը գտնվում է ողբերգական վիճակում, խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում](https://mediahub.am/uploads/images/2024/07/image_750x_66823f0b91fe9.jpg)
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել է․ ««Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սակայն այսօրվա դրությամբ մեր ազգային շտեմարանը գտնվում է ողբերգական վիճակում:
Շրջել եմ Սևանա լճի ափամերձ տարածքներով. խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում:
Նկարահանել եմ կադրեր, թե ինչ աղբի մեր է մեր զգային հարստությունը և պետական հոգածության ինչ բացակայություն է արձանագրվում:
Ցավոք սրտի, միայն այս հատվածում չէ, որ նման իրավիճակ է»:
Մնացածը՝ տեսանյութում։