Այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է

Այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է

Այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին, տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժը։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում ու Թբիլիսիում։

Մահացել է մոտ 25․000, վիրավորվել՝ 31․000 մարդ։

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40%-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ ավերվել են Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

Փլատակներից հանվել է կենդանի 45․000 մարդ, հոսպիտալացվել՝ 12․500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։

Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։