Պուտինը հրամանատարական կետերից մեկում հանդիպել է ՌԴ զորքերի միացյալ խմբի ղեկավարության հետ․ մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության հրամանատարական կետերից մեկում հանդիպել է զորքերի միացյալ խմբի ղեկավարության հետ։
Վլադիմիր Պուտինը զեկույցներ է ստացել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովից և Գլխավոր շտաբի օպերատիվ տնօրինության պետ Սերգեյ Ռուդսկուց։
Անդրադարձ է եղել «Կուրսկի մարզ ներխուժած Ուկրաինայի զինված ուժերին հակազդելու և նրանց ոչնչացնելու միջոցառումներին»։
Զեկույցներն անդրադարձել են նաև հատուկ ռազմական գործողության ընթացիկ արդյունքներին: Զորամասերի հրամանատարները հեռախոսով զեկուցել են օպերատիվ իրավիճակի մասին։